
Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց իրեն շշով հարվածել են
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատարանի դիմաց, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ քաշքշուկից հետո, այտոսկրի շրջանում վնասվածք է ստացել: Վերջինիս պնդմամբ՝ իրեն հարվածել են շշով:
Նշենք, որ Գասպարին դատարանի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառներով:
Գասպարիի ձեռքից խլեցին նաև նրա պաստառը: Նա այս պահին դատարանի բակում չէ, միջադեպից հետո հանցագործության մասին հաղորդում կներկայացնի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել