Փակ ճանապարհներ դեռ կան
Փետրվարի 8-ի` ժամը 17.30-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. փակ Է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի` Արագյուղ-Բուժական հատվածը: Սաստիկ բուքի պատճառով շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի պատճառով դժվարանցանելի է Մարալիկ-Լանջիկ հատվածը:
Ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Աշոցք, Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածները:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
ՀՀ ՏԿՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել