HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարները միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի և Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել են նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: 

Նախարար Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետներին է ներկայացրել մարզերում և համայնքներում հանրակրթության բնագավառի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությունները, ինչպես նաև կարևորել է կրթական բարեփոխումների գործընթացին մարզային իշխանությունների մասնակցության ու գործուն աջակցության անհրաժեշտությունը։

Տարածքային կառավարման մարմինների ղեկավարներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ոլորտի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում նպաստել կրթական գործընթացի մշակույթի բարելավման, բնագավառի վրա քաղաքական և վարչական ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ կառավարության կողմից գործադրվող ջանքերին։

Արայիկ Հարությունյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել մայիսի 26-ին հանրապետությունում անցկացվող կենտրոնացված առարկայական քննությունների վրա և առաջարկել նրանց միջոցներ ձեռնարկել՝  հեռավորությամբ պայմանավորված քննական կենտրոններ տեղափոխվելու դժվարություններ ունեցող աշակերտների համար անվտանգ և ապահով փոխադրում կազմակերպելու ուղղությամբ։   

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարար Պապիկյանը արդյունավետ է գնահատել պարբերական բնույթ կրող նախարարներ-մարզպետներ խորհրդակցությունների նման ձևաչափը և ընդգծել, որ այն հնարավորություն է ընձեռնում ոլորտային հարցերի շուրջ ձևավորել միասնական օրակարգ և գտնել արդյունավետ լուծումներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter