HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահսկողական միջոցառումներ են սկսվել թունաքիմիկատների իրացման շուկայում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պետական վերահսկողություն է սկսել թունաքիմիկատների իրացման շուկայում: Դիտարկումներ անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում: Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացվող դիտարկման մեկնարկին մասնակցել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:

Թունաքիմիկատների իրացման մի քանի կետերում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ոլորտում տնտեսվարողները թեև հիմնականում պահպանում են սահմանված նորմերը, սակայն առկա են նաև թերացումներ և խախտումներ: Հայտնաբերված ժամկետանց թունաքիմիկատները հանվել են վաճառքից, առանց մակնշմանները՝ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, իսկ մակնշման թերություններով կամ հայերեն մակնշման բացակայությամբ թունաքիմիկատների վաճառքը կասեցվել է, հանձնարարվել է ապահովել դրանց պատշաճ մակնշումը:

Թունաքիմիկատների իրացման շուկայում պետական վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կհրապարակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter