HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter