HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարության երրորդ մասնաշենքի աշխատակիցներին տարհանել են

Կառավարության երրորդ մասնաշենքի աշխատակիցներին շենքից տարհանել են։ Ինչպես «Հետք»-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ շենքի ներսում ռումբ կա տեղադրված։ Աշխատակիցներին մասնաշենքից տարհանել են, մինչ ահազանգի իսկությունը կպարզվի։ Այս պահին շենքի ներսում աշխատանքներ են տարվում։

Կառավարական մասնաշենքն անվտանգության ժապավենով առանձնացվել է, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի մարտական հաշվարկ ու շտապօգնության ավտոմեքենա։ Նշենք, որ այս շենքում են տեղակայված առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, գյուղատնտեսության նախարարությունները, քաղաքաշինության կոմիտեն և այլ պետական կառույցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter