HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

«WhatsApp»-ի հեղինակները կոչ են անում օգտատերերին թարմացնել ծրագիրը՝ անվտանգության նկատառումներով

«WhatsApp» ծրագրի հեղինակները կոչ են անում 1.5 միլիարդ օգտագործողներին թարմացնել ծրագիրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս ծանուցումն օգտատերերը ստացել են երեքշաբթի՝ մայիսի 14-ին, այն բանից հետո, երբ մտահոգություն է առաջացել, որ հաքերները կարող են ներթափանցել ծրագրի մեջ և դրա միջոցով կատարել հեռախոսազանգեր։

«Ֆեսյբուք» սոցիալական կայքին պատկանող այս ընկերությունը հայտնել է (CVE-2019-3568), որ լրտեսական ծրագիրը տարածվել է և վարակել բազմաթիվ բջջային հեռախոսներ՝ օգտագործելով մի խոշոր խոցելիություն «WhatsApp» ծրագրում:

Իսրայելական լրտեսող ծրագրեր մշակող «NSO Group»-ի ստեղծած ծրագիրը հնարավորություն է տալիս հաքերներին հեռակա կարգով կառավարել հասանելիության հնարավորությունը՝ թույլ տալով նրանց կարդալ հեռախոսի հաղորդագրությունները, տեսնել կոնտակտները և ակտիվացնել տեսախցիկը:

«WhatsApp»-ն արդեն հաստատել է, որ «զոհերը» եղել են որոշակի ընտրված համարների տերեր, և որ այդ ծրագիրն ազդել է բոլոր տարբերակների վրա՝ բացի ամենավերջինից (WhatsApp for Android v2.19.134-ից ցածր, WhatsApp Business for Android v2.19.44-ից ցածր, WhatsApp for iOS v2.19.51-ից ցածր, WhatsApp Business for iOS v2.19.51-ից ցածր, WhatsApp for Windows Phone v2.18.348-ից ցածր ինչպես նաև WhatsApp for Tizen v2.18.15-ից ցածր):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter