HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգում ծանրաբեռնվածության պատճառով տեխնիկական խնդիրներ են առաջացել

Այսօր առավոտյան գործարկվել է Երեւանի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը:

Համակարգը հնարավորություն է տալու յուրաքանչյուր ծնողի էլեկտրոնային եղանակով գրանցել իր երեխային, որից հետո պահանջվող փաստաթղթերը կարող են ներկայացվել դպրոց։ «Դպրոցի տնօրենն արդեն չի կարող ասել, որ դպրոցում տեղ չկա։ Համակարգի նպատակն է մրցակցային հավասար պայմանների, թափանցիկության ապահովումը»,- ասել էր  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: 

Սակայն, գործարկման պահից ծնողները, որոնք ցանկացել են հերթագրել իրենց երեխաներին, բազմաթիվ տեխնիկական խնդիրների են բախվել: Այդ առնչության Կրթության եւ գիտության նախարարությունը տարածել է հետեւյալ պարզաբանումը.

«Հարգելի քաղաքացիներ,

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են:

Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք»:

Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար նախարարությունը խնդրում է հետևել ԿԳՆ էջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter