HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Yerevan.Today-ը հանցագործության մասին հաղորդում է տվել

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հետեւյալ բովանդակությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին. 

«Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում մայիսի 14-ին բողոքի ակցիա էր։ Դրան մասնակցում էին նաև անչափահասներ՝ ձեռքներին պարզած «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» և այլ պաստառներ։ Նրանց կողքին կանգնած էին մի խումբ այլ ցուցարարներ, որոնք, դատելով հասակից, բեղ-մորուքից, չափահաս էին։ Yerevan.Tooday-ի նկարահանող խումբը մոտեցավ երեխաներին՝ իմանալու, թե ինչո՞ւ են եկել, ո՞վ է բերել, ո՞վ է տվել նրանց այդ պաստառները։ Երեխաները նշեցին, որ ծնողների հետ չեն։ Մեր նկարահանող խմբին մոտեցան չափահասները և խանգարեցին աշխատանքը։ Նրանք վիրավորում էին մեր կայքը, մեղադրում լրագրողին, որ անչափահասից հարցազրույց է վերցնում՝ առանց ծնողի ներկայության, թույլտվության։ Բանը հասավ ցուցարարների՝ հիստերիկության նոպաների մեջ ընկնելուն։ Բախում տեղի չունեցավ ոստիկանության միջամտության շնորհիվ։ Բայց ուշագրավ է, որ նույն ոստիկանները հանգիստ հսկում էին երեխաների այլասերումը այդ չափահասների կողմից և որևէ միջամտություն ցույց չէին տալիս։

Ստացվում է, որ կարելի է անչափահասին ներգրավել ատելության քարոզի մեջ, տալ հակաքարոզչական պաստառներ և ներգրավել քարոզչության մեջ, իսկ լրագրողին, որը փորձում է այդ ամենը պարզել և կանխել, նրան մեղադրել, վիրավորել և խոչընդոտել աշխատանքները։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ երեխաների նկատմամաբ հանցագործության բացահայտումն ու կանխումն իրավապահների գործն է առաջին հերթին, բայց երբ նրանք դիտորդի դերում են, ուրեմն դա ստիպված է անել լրագրողը, այս դեպքում՝ մեր լրագրողը։

Երեկոյան, արդեն, Yerevan.Today-ի օպերատորին են զանգահարում ինչ-որ անձինք՝ փակ հեռախոսահամարով, ներկայանում են ոստիկանության Մասիսի բաժանմունքի աշխատողներ և հրավիրում զրույց ունենալու։

Հրավիրում ենք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, անչափահասների իրավունքների և լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը։

Ահազանգում ենք կատարված հանցագործության մասին, այն է՝ երեխաներին ներքաշել ատելության քարոզի մեջ, խոչնդոտել լրագրողների աշխատանքը և հաշիվ մաքրել նրանց հետ։

Ոստիկանությունը պետք է պարզի՝ ովքեր էին երեխաներին ներքաշում իրենց այսպես ասած՝ պայքարի մեջ, ովքեր էին սերմանում անհանդուրժողականություն ու ատելություն, ի՞նչ նպատակով, ովքե՞ր են խոչընդոտել մեր թղթակիցների աշխատանքներին, ովքե՞ր են զանգահարել մեր օպերատորին և փորձել հաշիվ պարզել։ Լրագրողների շահերի պաշտպաններին կոչ ենք անում տալ գնահատական կատարվածին, մանավանդ որ չափահաս ցուցարարները անթաքույց և հրապարակավ ատելություն էին քարոզում Yerevan.Today-ի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բազմաթիվ տեսանկարահանող սարքերով ֆիքսվել է»:

Մեկնաբանություններ (1)

Geim
Լրատվամիջողն իրեն թույլ է տվել կատարվածն հանցագործություն որակել,այն դեպքում, երբ գոյություն ունի անմեղության կանխավարկած և միայն դատարանի վճռով է որոշվում, մեղավորն ու անմեղը: Մեր լրագրողներն այս մասին պիտի լավ իմանան ու իրենց այլ իրավունքներ ու պարտականություններ չմոգոնեն: Yerevan.Today-ը ճիշտ կանի զբաղվի իրեն վերապահված գործառնություններով միայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter