
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վերսկսվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը: Այսօրվա նիստը մեկնարկեց քիչ առաջ: Այս պահին Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնում Քոչարյանի պաշտպանական կողմը:
Նշենք, որ դատարանի դիմաց այսօր ևս բողոքի ակցիա է:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: Նա գտնվում է կալանքի տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել