HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Մանսուրյան. «Ես շնորհակալ եմ Աստծուն իմ կյանքի դժվարությունների համար»

Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով (1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել-հեղ.) ուսանողների հետ այսօր հանդիպման էր եկել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն իր պատմությունը սկսեց մանկության հուշերից, լուսանկարչությամբ զբաղվող պատանուց մինչև կոմպոզիտոր:

13 տարեկանում Տիգրան Մանսուրյանը զբաղվել է լուսանկարչությամբ, ինչպես հայրը: «Երբ հայրս հիվանդ էր, ես էի անում նրա գործը: Տան մեծը ես էի: Հիշում եմ` մի տարի ահագին գումար աշխատեցի ու մորս օգնեցի, տան համար շատ բաներ գնեցինք»,- ասաց կոմպոզիտորը:

Բեյրութում ապրած շրջանի, կյանքի դժվարությունների մասին մաեստրոն չի ուզում խոսել, բայց ասում է. «Ես շնորհակալ եմ Աստծուն իմ կյանքի դժվարությունների համար. ես իմ ճամփան պիտի հարթեի՝ այդ դժվարությունները հաղթահարելով»:

Տիգրան Մանսուրյանը կարևորում է ծրագրված` պլանավորած ապրելը, քանի որ ինքն իր կյանքը հենց այդպես է ապրել:

Մաեստրոն իր ստեղծագործություններից որևէ մեկը չառանաձնացրեց, պարզապես խոսեց դրանց ստեղծման գաղտնիքի մասին: «Դու այդ պահին ստեղծագործական ակտի մեջ ես, դու դա չես կարող կողքից տեսնել ու մեկնաբանել, դու ուրիշ տեղ ես: Երբ դու ներսում ես, ուրիշ մարդ ես, երբ դա վերլուծում ես՝ այլ»:

Երիտասարդ տարիքում կինո այդքան էլ չի սիրել, չնայած պատճառը ինքն էլ չգիտի: Պատմում է, որ երբ ռեժիսոր Հենրիկ Մալյանն իմացավ, շատ էր զարմացել: Այսօր շատ է սիրում կինոն ու սիրով է երաժշտություն գրում ֆիլմերի համար:

Մաեստրոն խոսեց նաև իր ընտանիքի մասին: Նշեց, որ բոլորը իրեն հավասար աշխատում են ու յուրաքանչյուր պահի իր հետ են:

Ուսանողությանը նա խորհուրդ տվեց հավատարիմ մնալ ընտանեկան բոլոր սրբություններին՝ ընտանեկան սեր, համերաշխություն:

Էլենիտա Սարգսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter