HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժբախտ պատահար «Թեղուտ» ՓԲԸ-ում

Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ-ում տեղի ունեցած դժբախտ պատահարից մահացել է ընկերության եռակցող, շնողցի Լեռնիկ Ռամազյանը:

Լեռնիկ Ռամազյանը նոր էր աշխատանքի ընդունվել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը դեպքի վայրից «Հետք»-ին հայտնեց, որ եռակցող Լեռնիկ Ռամազյանը մահացել է դժբախտ պատահարից: «Մահվան հանգամանքներն այս պահին ոստիկանությունն ուսումնասիրում է, Ձեզ կհաղորդենք լրացուցիչ»,- հեռախոսով մեզ հայտնեց ոստիկանապետ Լ. Գիգոլյանը:

Լրագրողներին «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատողները չթույլատրեցին մտնել դեպքի վայր: Դեպքի մանրամասների մասին մեզ չհաջողվեց տեղեկատվություն ստանալ  «Թեղուտ» ՓԲԸ-ի լրատվական ծառայության պատասխանատու Մարինա Թունյանից: Ժամը 15:00-ի և 17:00-ի սահմաններում լրատվական ծառայության ղեկավարը մեզ հայտնեց, որ  դեռևս հստակ տեղեկատվություն չունի դժբախտ դեպքի պատճառների մասին: Ընդամենը հայտնեց, որ դեպքի վայրում դեռ աշխատում են ոստիկանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter