Տ.Բալայան. «Ալ Քաիդայի հետ առնչություն ունեցողները ժամանակին ներգրավված էին ԼՂ-ի դեմ ագրեսիայում»
Այսօր արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Պալայանն անդրադարձել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Օսամա Բին Լադենի ոչնչացմանը:
«Ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, մենք կիսում ենք ամերիկացիների եւ ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները Բին Լադենի ոչնչացման առնչությամբ:
Մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում»,- ասել է Տ. Բալայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել