HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նազենի Ղարիբյանը նշանակվել է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիս 15-ի որոշմամբ՝  Նազենի Ղարիբյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրով հաստատված կանոնադրության 8-րդ հոդվածը ու «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին» համաձայնագրի հավելվածով հաստատված կանոնադրության 4.1-ին հոդվածը` 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին նշանակել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 16-ի N 118-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 766-Ա որոշումը»,- նշված է վարչապետի որշման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter