
Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է
Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի: Դպրոցի աշակերտները հավաքվել են մարզպետարանի շենքի դիմաց և վանկարկում են տնօրենի անունը:
Երեկ կայացել է դպրոցի տնօրենի ընտրություն, որը, սակայն, ըստ դպրոցի ծնողկոմիտեի նախագահի, եղել է ուղղորդված: Միակ թեկնածուն եղել է դպրոցի գործող տնօրեն Մաշա Իվանյանը, սակայն կառավարման խորհրդի 5 անդամները դեմ են քվեարկել, եւ նա չի ընտրվել:
Դեմ քվեարկողներից մեկը եղել է ծնողների ներկայացուցիչը, որը վերջին պահին է փոխել դիրքորոշումը: Ծնողներն ասում են, որ նրա նկատմամբ ճնշում է գործադրել սկեսրայրը` Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել