HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Հրազդանում ընտրակաշառքները վերջին օրը կրկնապատկվելո՞ւ են

Ինչպես հայտնի է` փետրվարի 12-ին նախատեսված են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ առաջադրվել է նաև նախկին քաղբանտարկյալ և պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այդ օրը իշխանությունները ընտրությունները կեղծելու հարցում պետք է գործի դնեն հատկապես ՏԻՄ ընտրություններում փորձված մեթոդներից մեկը: Խոսքը մասնավորապես ընտրակաշառքների կրկնապատկման մասին է:

Բանն այն է, որ, թերթի տեղեկություններով, իշխանություններն արդեն իսկ հրահանգ են իջեցրել բոլոր այն մարդկանց, ովքեր պետք է ընտրակաշառքների միջոցով ապահովեն մարդկանց քվեարկությունը, քվեարկության օրը պետք է մարդկանց ընտրատեղամաս բերեն ամեն գնով: Ընդ որում` հրանանգվել է այդ նպատակով այդ օրը նույնիսկ կրկնապատկել ընտրակաշառքի չափը: Եթե սովորական ժամանակ բաժանում են 5000-ական դրամ, ապա այդ օրը, բոլոր այն մարդկանց, ովքեր մինչև ժամը 6-ը ընտրատեղամաս չեն գնա, բաժանվելու են 10-ազարական դրամ` միայն թե նրանց համոզեն և բերեն քվեարկության:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter