HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

85 միլիոն դրամ կտրամադրվի ԱԺ անցակետերի ռենտգենային սարքավորումների գնման համար

Ազգային ժողովի անվտանգությունն ապահովելու նպատակով կառավարությունը խորհրդարանին 85 միլիոն դրամ հատկացրեց։ Դրանով Ազգային ժողովի անցակետերի համար ձեռք կբերվեն ռենտգենային զննող սարքավորումներ։

Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում, դրանք շահագործվում են դեռևս 1998թ.-ից: Այդ իսկ պատճառով ԱԺ-ն նպատակահարմար է գտնում ձեռք բերել արդիական մոդելի ռենտգեն սարքեր՝ անվտանգության համակարգի անխափան աշխատանքը ապահովելու համար:

«Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար»,- գրված է կառավարություն բերված որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter