HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզի Արևաբույր համայնքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն

Սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արևաբույր համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Նման որոշում կայացրեց կառավարությունը այսօրվա հերթական նիստին։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փոխանցմամբ՝ Արևաբույր համայնքի ավագանու անդամներից Ջիվան Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են․ վերջինս 2018 թվականի սեպտեմբերի 10-ին նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Իսկ ավագանու երկու անդամները ներկայացրել են հրաժարականի դիմումներ։ «Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Արևաբույր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել են երկուսը»,- գրված է կառավարություն ներկայացված նախագծում։

Արդեն ապրիլի 3-ին ավագանու մնացած անդամները կազմել են Արևաբույր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն, այն ուղարկել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Նշենք, որ համայնքի ավագանու այդ անդամներն ընտրվել էին 2016 թվականի սեպտեմբերի 18-ի ընտրությունների արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter