HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը փոխհատուցեց օտարերկրյա պետություններում տրամադրված անձնագրերի պետական տուրքը

Արտաքին գործերի նախարարությունը կառավարությունից մոտ 13 միլիոն դրամ ստացավ։ Գումարը տրամադրվելու է օտարերկրյա պե­տու­թյուն­ներում Հայաստանի քաղաքացու անձնագիր տալու կամ այն փո­խա­նա­կելու համար չվճարված պետական տուրքի փոխհատուցմանը։ Նախարարության փոխանցմամբ՝ այդ գումարը կառավարության պահուստային ֆոնդից վճարվելու է պետական բյուջե։

Նախարարության հաղորդմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 219 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Այդ անձնագրերից 71-ը տրամադրվել է Դամասկոսում, 148-ը՝ Հալեպում։

«Կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության ժամանակ օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter