HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի գործունեությունը կդադարեցվի

Կառավարությունն այսօրվա հերթական նիստին որոշեց հունիսի 15-ից դադարեցնել Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Այդ նպատակով մինչև հունիսի 1-ը կստեղծվի լուծարման հանձնաժողով։

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը լուծարվում է՝ հաշվի առնելով նոր ծրագրերի բացակայությունը, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հանձնարարականը։ Նշենք, որ վարչապետը պետական կառավարման համակարգի ղեկավարներին հանձնարարեց ներկայացնել իրենց հսկողության տակ գործող ծրագրերի իրականացման գրասենյակների հետագա օպտիմալացման և դրանց գործառույթները նախարա­րության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացնելու առաջարկություններ։

Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը արդարադատության և դատաիրավական ոլորտում կառավարության կողմից հավանության արժանացած և արդարադատության նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված դատաիրավական համակարգի և օտարերկրյա պետությունների, միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրվող միջոցների հաշվին մշակված նպատակային ծրագրերի ու աշխատանքների իրականացման ապահովումն է:

Լուծարվող «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի գործառույթները կիրականացնեն Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter