HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

893 միլիոն դրամ՝ ԱԺ աշխատակազմի աշխատավարձերին և խրախուսմանը, պատգամավորների գործուղումներին

Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով կհատկացվի մոտ 893 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստի ընթացքում:

Գումարը կփոխանցվի Ազգային ժողովին՝ այս տարվա բյուջեում առաջացած պակասուրդը լրացնելու համար և կապահովի խորհրդարանի բնականոն գործունեությունը:

893 միլիոն դրամը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից։ Դրանից մոտ 403 միլիոն դրամը կհատկացվի ավելացած 59 աշխատակիցների աշխատավարձերին և վեցերորդ գումարման պատգամավորների, նրանց օգնականների վերջնահաշվարկին։

94 միլիոն դրամ կտրամադրվի խորհրդարանի աշխատակազմի պարգևատրումներին, դրամական խրախուսմանը։ Իսկ 118 միլիոն դրամ կհատկացվի պատգամավորների գործուղումներին, 183 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ստրասբուրգ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ այցերին։

Այդ գումարից մոտ 30 միլիոն դրամով կգնվեն համակարգիչներ և տպիչ սարքեր, 14 միլիոն դրամով կկահավորվեն աշխատասենյակները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter