HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի թիվ 5 դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները մարզպետի հետ հանդիպում են պահանջում

Արմավիրի մարզպետարանի դիմաց Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներն ու ծնողները շարունակում են բողոքի ակցիան` ի պաշտպանություն դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի: Արևի տակ երկար կանգնելու պատճառով մի քանի աշակերտի ինքնազգացողություն վատացել է:

Հավաքվածները հանդիպում են պահանջում Արմավիրի մարզպետի հետ, սակայն վերջինս այցով գտնվում է համայնքներում և նպատակահարմար չի համարել շուտ վերադառնալ մարզպետարան: Նա փոխանցել է, որ ծնողների հետ կհանդիպի ժամը 14:00-ին:

Երեխաների առողջությանը վնաս չհասնելու համար 1-6-րդ դասարանների աշակերտներին ծնողներն ուղարկեցին տուն, իսկ բարձր դասարանցիները ծնողների հետ սպասում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանին:

Մինչ այդ, ծնողների հետ հանդիպեց փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը: Ծնողները հաղորդեցին, որ գոհ չեն հանդիպման արդյունքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter