«Առավոտ». Գյումրու քաղաքապետը մարզպետի ասածը չարե՞ց
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ իր վարչության պետերի հետ մեկնել էր Ախուրյանի շրջանի Ոսկեհատ գյուղ' աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու: Մարզպետին ուղեկցող լրագրողները, միաբերեն դժգոհելով Գյումրու ձյունախեղդ եղած, անանցանելի փողոցներից, հետաքրքրվեցին, թե ով է դրա համար պատասխան տալու. կես մետր ձյուն է նստել, սակայն Գյումրու քաղաքապետարանը դրանք մաքրելու ուղղությամբ բացարձակապես աշխատանքներ չի կատարում:
«Առավոտյան ես դրանով զբաղվել եմ, ասեմ, որ ամեն օր եմ զբաղվում, հիմա' էս պահին, կարծում եմ, փողոցները մաքրվում են, հետ գնալուց պետք է ահագին տեղ մաքրած լինեն, միասին կշրջեն, կտեսնենք»,- վստահեցրեց մարզպետը: Սակայն Ոսկեհասկից վերադառնալուց հետո շրջեցինք ու տեսանք նույն խայտառակ պատկերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել