HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն ընդունել է ամառային զորակոչ և զորացրում հայտարարելու որոշումը

Կառավարության որոշմամբ մայիս-հուլիս ամիսներին հայտարարվեց ամառային զորակոչ։ Զորակոչը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը, ինչպես նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տարկետում ստացած այն անձանց, որոնց տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը:

Պաշտպանության նախարարին հանձնարարվեց ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչի անցկացման և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու հրաման։

Իսկ ամառային զորակոչից խուսափող Հայաստանի քաղաքա­ցիների տվյալներն ուղարկվելու են ոստիկանության կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` քննչական կոմիտե։

Նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին ՊՆ-ն առաջարկեց զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում սահմանափակումներ, գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին։

Առողջապահության նախարարին հանձնարարվեց հետազոտությունների և պատվաստումների իրականացման նպատակով համապատասխան բժշկական հաստատություններին տրամադրել պատվաստա­նյութեր և այլ բժշկական նյութեր:

Իսկ արտաքին գործերի նախարարին հանձնարարվեց դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի քաղաքացիներին ծանուցել զինվորա­կան կոմիսարիատներ ներկայանալու մասին։

Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվեց զորակոչի ենթակա քաղաքացիների զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի սահմանային հաղորդակցության ուղիներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter