Նախարարությունն առաջարկում է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին 35 միլիոն դրամ հատկացնել
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկում է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին փոխանցել մոտ 35 միլիոն դրամ՝ հիմնադրամի պահպանության ծախսերը հոգալու համար։
Նախարարությունը նախագիծը քննարկման է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ը իր բնականոն գործունեությունը 6 ամիս շարունակելու համար ներկայացրել էր մոտ 41 միլիոն դրամի նախահաշիվ։ Սակայն Կրթության և գիտության նախարարությունը վերանայել է նախահաշիվը և պարզել, որ հիմնադրամին անհրաժեշտ է մոտ 35 միլիոն դրամ՝ այժմ աշխատող 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերի, կուտակված պարտավորությունների, գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի համար։
ԿԳՆ-ն «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին արդեն իսկ հատկացրել էր 82 միլիոն դրամ՝ բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող և 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար։ Բացի այդ՝ հիմնադրամի և ԿԳՆ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է 12 միլիոն դրամի հանձնարարության պայմանագիր, որով հիմնադրամը պետք է լավագույն առաջադիմությամբ ուսանողներին ապահովի անվանական կրթաթոշակներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել