HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ Հայաստանի փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդյալնելու հնարավորությունների շուրջ և ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։

Նշելով, որ Հայաստանն ունի կայացած բանկային ու ֆինանսական համակարգ՝ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի և այն իրագործելու հնարավորությունների մասին, ինչը թույլ կտա ոչ միայն երկիրը դարձնել ավելի գրավիչ, այլև՝ ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter