HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու կարևորությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, էներգետիկա, ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկու բարեկամ երկրներն ավելի խորը և փոխշահավետ համագործակցություն ունենան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter