HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանն ու Իրաքը կհամագործակցեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում 

Հայաստանի և Իրաքի կառավարությունները պատրաստվում են համագործակցել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում: Այս նպատակով մշակվել է փոխըմբռնման հուշագիր, որը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարկել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրաքի Հանրապետության կառավարությունը գիտակցում են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև տեխնիկական, առևտրային, տնտեսական և սոցիալական համագործակցության բարելավման հիմնական ազդակ»,- նշել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Երկու երկրների կառավարությունները ընդգծել են փոխադարձ համագործակցության կարևորությունը տեղեկատվության արդիականացման, հաղորդակցության ցանցերի, ինտերնետի օգտագործման աճի, ծրագրային ապահովման և մշակման ոլորտներում:

Հայաստանի և Իրաքի կառավարությունները պետք է համագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաներին աջակցման բնագավառում, հատկապես՝ ծրագրային ապահովման բնագավառում: Փորձի փոխանակում պետք է իրականացվի թվային հեռուստատեսության բնագավառում, համագործակցեն շարժական և ամրակցված կապի ցանցերի արդիականացման, արբանյակային նավիգացիոն համակարգերի և դրանց հետ կապված տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման շրջանակներում: Երկու երկրները պետք է կատարեն հետազոտություններ կապի և հեռահաղորդակցության ոլորտի հետազոտություններ:

Համագործակցությունը լինելու է նաև ժամանակակից տեխնիկական համակարգերի կիրառմամբ փոստային ծառայությունների, էլեկտրոնային վճարումների և էլեկտրոնային առևտրի ոլորտում:

Ահաբեկչական խմբերի կողմից հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անօրինական օգտագործմանը դիմակայելու համար կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության բնագավառում միջոցառումներ պետք է իրականացվեն: Բացի այդ, պետք է թողարկվեն իրաքյան և հայկական քաղաքակրթության ամենահայտնի պատմական վայրերը ներկայացնող համատեղ փոստային նամականիշեր:

Համագործակցության գործողությունների համակարգման նպատակով պետք է ստեղծվի միասնական կոմիտե՝ երկու երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: Իսկ նրանց միջև փոխանակվող տեղեկատվությունը չպետք է բացահայտվի, կողմերը նախապես ներկայացված գրավոր համաձայնություն են ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter