HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի գործող նախագահին

Մայիսի 16-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին (Петро Порошенко)։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությանից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի ղեկավարի և դեսպանի զրույցը, որին ներկա էր նաև արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը (Павло Клімкін):

Պետրո Պորոշենկոն հետաքրքվել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով:

Դեսպան Սեյրանյանը հավաստեց, որ մեծ նվիրումով կիրականացնի իր պատասխանատու առաքելությունը հայ-ուկրաինական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները համաձայնեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտության շուրջ՝ նշելով նաև, որ Հայաստանի Ազգային ժողովում վերջերս ստեղծված Ուկրաինայի հետ բարեկամության խումբը կհանդիսանա միջխորհրդարանական գործակցության կարևոր գործիք:

Կողմերը հատուկ ուշադրություն դարձրին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերին, մասնավորապես, կարևորելով նաև հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter