HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշալույսում նախընտրական կրքերը բորբոքվել են

Փետրվարի 12-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սպասվում են համայնքապետի ընտրությունը: Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան գյուղում վիճակը լարվում է: Բանը հասել է նրան, որ ոստիկանությունն ամենօրյա հերթապահություն է իրականացնում Արշալույսում, քանի որ ամեն պահի թեկնածուների կողմնակիցների միջեւ հնարավոր է ծեծկռտուք լինի:

Արշալույսի համայնքապետի թեկնածուները երկուսն են՝ գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Զարզանդ Գրիգորյանը եւ նախկին համայնքապետ, դարձյալ ՀՀԿ անդամ Գրիգոր Գրիգորյանը:

Զարզանդ Գրիգորյանը զբաղվում էր ակտիվ քարոզչությամբ եւ նույնիսկ բակային հանդիպումների էր մասնակցում: Իսկ Գրիգոր Գրիգորյանը նախընտրական շտաբ  չունի եւ մեր այցելության ժամանակ տանն էր: Նա դժգոհեց գյուղում տիրող իրավիճակից` ասելով, թե Զարզանդ Գրիգորյանն ու նրա պատգամավոր եղբայրը՝ Հրանտ Գրիգորյանը Արշալույսում ահ ու սարսափ են տարածում, եւ մարդիկ վախենում են նույնիսկ փողոց դուրս գալ: «Ջահելները մի քանի օր առաջ մեկը մյուսին սիլայով խփեցին, միլիցեքին բերեցին, լցրին մեր գյուղ: Այսօր մեր գյուղի ժողովուրդը վախենում ա դուրս գա փողոց: Եթե գիշերով ջան անեք գաք գյուղ, կտենաք, որ մի քիչ վախկոտ մարդկանց, ջահելներին հավաքում, տանում են իրենց շտաբը վախացնում են: Հրանտ Գրիգորյանը, Զարզանդ Գրիգորյանը մարդկանց կանգնացնում ասում են՝ ու՞մ կողմից ես»-ասում է Գրիգոր Գրիգորյանը:

Անդրադառնալով հակառակորդ թեկնածուի պնդումներին, թե իր համայնքապետ եղած տարիներին ոչինչ չի արվել` Գրիգոր Գրիգորյանն արդարանում է` այդ տարիների երկրի վատ պայմանները մատնանշելով: «18 տարի գյուղապետ եմ աշխատել: Իմ ժամանակ պետությունը ծանր վիճակում էր, մինչեւ 2005թ. գրեթե դոտացիա չկար, իսկ բյուջեն տարեկան կազմում էր 8-10 մլն դրամ: Մենք հազիվ կարողանում էինք աշխատավարձ տայինք: Իսկ այսօրվա բյուջեն 50-60 մլն դրամ է, բայց չի երեւում, թե այդ գումարը ինչի վրա է ծախսվում»,-ավելացնում է Գ. Գրիգորյանը:

Նախկին համայնքապետն ասում է, թե Զարզանդ Գրիգորյանը դեկտեմբերից մինչ օրս նախընտրական նվերներ է բաժանում՝ վառելափայտ է հատկացնում չքավոր գյուղացիներին, մեկ էլ նրանց, որոնք շատ ընտրող ունեն ընտանիքում:

«Ազդեցություն ունի դպրոցի աշխատողների վրա, ասում են, որ նրանց կհեռացնեն, եթե ինձ ընդդիմություն ցույց չտան: Ազդում է նաեւ մյուս հիմնարկների աշխատողների վրա: Այսօր կառավարության միջոցներով ձմեռվա կեսին դրել ջուր ա քաշում, բայց այն մասը որտեղ որ միշտ ջուր եղել ա, իսկ գյուղի 70 տոկոսը հիմա ջուր չունի: Ինքն էլ այն տեղերում ա նոր խողովակներ անցկացնում, որտեղ կա չուգունից լավ խողովակներ: Երեւում ա, թանկանոց ապրանք ա չուգունը, հանել տարել ա, հավանական ա` իրա գրպանն ա գնում: Իմ հաշվարկով` 7-8 միլիոն դրամի խողովակ ա հանել տարել, վաճառել կամ տարել պահել ա, որ հետո ծախի, կամ էլ այդ խողովակներով տարել ճանապարհի վրայի իր շուկան ա սարքել: Մեր փողոցների 7-8 մետրանոց խողովակներն են հանել տարել: Ցերեկային լույսերը տեղափոխել ա բետոնե սյուների վրա, ու հավանական ա, որ դրանցով էլ ա իր շուկան սարքել»,-ավելացրեց Գրիգոր Գրիգորյանը:

Թեկնածուն խոստանում է, որ ընտրվելու դեպքում կզրոյացնի գյուղացիների ունեցած 5 տարվա պարտքերը՝ 2000-2005թթ համար: «Զարզանդ Գրիգորյանը դրել ա 2000թ.-ից մինչեւ հիմա քամում, հարկերը հավաքում ա, ես դրանք զիջելու եմ, որովհետեւ գյուղացիները մեղք են: Այդ ժամանակ գյուղացիները հարկերը տվել են ինձ, բայց ասում ա` գնացեք չեկերը բերեք, որ վճարել եք: Հիմա մարդ են, չեկերը կորցրել են, թող արխիվում գնա նայի»,-նշում է Գրիգոր Գրիգորյանը: Ըստ նրա՝ գործող համայնքապետը գյուղացիներին տեղեկանք չի տրամադրում եւ ստիպում է վճարել բոլոր պարտքերը նոր միայն դիմեն տեղեկանքի համար:

Նախկին համայնքապետը նաեւ մեղադրում է Զարզանդ Գրիգորյանին, որ ամբուլատորիայի բժիշկները կանչ ստանալու դեպքում պարտադիր պետք է զանգեն համայնքապետին, որպեսզի նա թույլ տա` գնան հիվանդին զննելու, իսկ եթե հիվանդը իր կողմնակիցը չէ, չի թողնում, որ նրան զննեն:

Մինչդեռ Արշալույսի ամբուլատորիայի գործադիր տնօրեն, ընտանեկան բժիշկ Ելենա Քարամյանը հերքեց նախկին գյուղապետի վերոնշյալ տեղեկությունները: «Ես որպես ամբուլատորիայի տնօրեն չէի կարողանա այդ շտապօգնության ավտոմեքենան պահեի, վարորդ պահեի, որովհետեւ այդքան գումար չունենք: Զարզանդ Գրիգորյանն է մեզ օգնում: Կարող է զանգենք սոլյարկա ուզենք գյուղապետից, բայց ոչ թե նրանից հարցնենք, թե ում սպասարկենք: Թող մեկը գա ու ասի, որ գոնե մեկ կանչ չի սպասարկվել եւ խտրականություն է դրվել: Մենք նույնիսկ հիվանդներին Երեւան ենք տեղափոխել»,-ասաց ամբուլատորիայի տնօրենը: Իսկ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը հաստատեց, որ Գրիգոր Գրիգորյանի կողմնակիցներից Անդրանիկ Թեւանյանի կանչով 4 անգամ այցելել են նրան եւ նույնիսկ Երեւան են տեղափոխել:

Հանդիպեցինք նաեւ Զարզանդ Գրիգորյանին ու նրա պատգամավոր եղբորը՝ Հրանտ Գրիգորյանին: Պատգամավորն ասաց, որ Գրիգոր Գրիգորյանի մեղադրանքները հիմքեր չունեն, հակառակ դեպքում թող ներկայացնի գրավոր փաստեր: «Ես խոսում եմ փաստերով, թող իրենք էլ ներկայացնեն մի գրավոր փաստ, որ գյուղապետարան գալիս են տեղեկանք ուզելու, տեղեկանք չեն տալիս, կամ բուժաշխատողները սպասարկում են միայն մեր կողմնակիցներին: 18 տարի ինչ ուզել արել է, ժողովուրդն արդեն կշտացել է նրանից: Մեր բարի կամքով է, որ հիմա ինքը ազատության մեջ է»,-ասում է Հրանտ Գրիգորյանը եւ գրավոր փաստերով ներկայացնում է Գրիգոր Գրիգորյանի իրականացրած չարաշահումների մասին վկայող փաստաթղթեր:

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ հենց այդ չարաշահումների փաստով հարուցվել էր քրեական գործ, նա 2010թ. դատապարտվել էր 6.5 տարի ազատազրկման, սակայն նա անազատության մեջ անցկացրել է 4 ամիս եւ վաղաժամկետ դուրս է եկել պայմանով, որ պարտավորվում է հատուցել համայնքին հասցրած վնասը՝ 69 մլն 271 հազ. 780 դրամը` յուրաքանչյուր ամիս վճարելով 2 մլն դրամ:

Հրանտ Գրիգորյանն ասաց, որ Գրիգոր Գրիգորյանը փոխհատուցել է միայն 2 մլն դրամ, իսկ մնացածը չի վճարել, քանի որ ի վիճակի չի եղել:

«Հեռակա կարգով լսել եմ, որ «խազեին» ունի, հիմա թող այդ «խազեինն» էլ վճարի իր փոխարեն: 2005թ. Արշալույսի դպրոցի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 71 մլն դրամ, բայց փոշիացվել է: Խմելու ջրի համար 55 մլն դրամ է հատկացվել ու փոշիացվել է, այսօր Արշալույսը խմելաջուր կարելի է ասել չունի: Մանկապարտեզի համար էլի պետբյուջեով հատկացվել է 25 մլն դրամ եւ փոշիացվել է: Դրանից հետո համայնքի, մեր անձնական ու գյուղացիների ուժերով դպրոցը վերանորոգվել է: 200.000 դրամով օտարեց այն շենքը, որտեղ տեղակայված էր ամբուլատորիան: 7-8 աշխատողներին դուրս արեց եւ գյուղապետարանի շենքում մի 5-6 քմ խորդանոցի նման տարածք հատկացրեց: Ես եմ խնդրել կառավարությանը, 57 մլն դրամ գումար է հատկացրել, եւ գյուղում անցյալ տարի ամբուլատորիա է կառուցվել»,-ասում է Հրանտ Գրիգորյանը:

Անդրադառնալով ոստիկաններ գյուղ բերելուն` պատգամավորը նշեց, թե ոստիկանների խնդիրը կարգ պահպանելն է, եւ իրենք ոստիկանով վախեցնելու նպատակ չունեն: Ինչ վերաբերում է նախընտրական նվեր-վառելափայտին, ապա, Հրանտ Գրիգորյանի ասելով, փայտը կարիքավորներին բաժանվում է ոչ թե համայնքային բյուջեից, այլ իր անձնական միջոցներից: «Այս տարի 90 խմ վառելափայտ է բաժանվել, իսկ 320 խմ վառելափայտ բաժանվել է վերջին 3 տարիների ընթացքում; Այդ վառելափայտն էլ իմ միջոցներով` որպես պատգամավոր եմ բաժանում, համայնքի բյուջեից չենք վերցնում»,-նշեց Հ. Գրիգորյանը:

Պատգամավորը չի ընդունում նաեւ, որ եղբայրը խողովակներ է վաճառել: «Երեւի իրենց կառուցած 7 կմ ջրագծի մասին են ասում, որ պետք է սահմանված խորության վրա լիներ, մեկուսացված լիներ, բայց բերեցին փտած խողովակներ գցեցին ու հիմա բնակիչներից շատերը խմելաջուր չունեն: 700-800 մետր մարդիկ դույլերով ջուր են տանում: 18 տարի գյուղապետ էր, թող աներ: Հիմա մենք ենք անում, 2 կմ ծրագրով է խողովակաշար կառուցվում, 2 կմ էլ մեր անձնական միջոցներով ենք կառուցում:  Վերջ ի վերջո Ազգային ժողովի պատգամավոր եմ ու պատասխան պիտի տամ իմ ասածների համար, ոչինչ չեմ չափազանցնում»,-ավելացրեց Հ. Գրիգորյանը:

Նա զայրացել էր, որ համայնքապետի թեկնածուն չի նշում նաեւ իր մյուս բարեգործությունների մասին եւ միայն վատաբանում է: Օրինակ` նշեց, որ 3 տարի առաջ 7000 դոլարով ավտոբուս է գնել եւ շուրջ 3 տարի է 60-70 ուսանող Արշալույսից անվճար գնում է Երեւան եւ հետ է վերադառնում: Հրանտ Գրիգորյանն ասաց, թե Գրիգոր Գրիգորյանի չարաշահումների մասին շատ կարող է թվարկել, սակայն, հաշվի առնելով քավոր-սանիկական հարաբերությունները, բավարավում է ասվածով:

Գրիգոր Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված որոշ մեղադրանքներ, թեեւ ստուգման ակտի տակ ստորագրել, իսկ ՀՀ նախագահին ուղղված դիմում- խնդրագրում նշել է, որ «լիովին զղջացել եմ կատարածս արարքի համար: Հասկացա, որ սխալվել եմ եւ չպետք է անեի այդ բանը»:

Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ իրեն մեղադրում են նաեւ Ատոմակայանից բերված ջրի պարտք կուտակելու մեջ, սակայն ինքը դրանում մեղավոր չէ: «1978թ. թվերից մինչեւ հիմա այդ գիծը կա: Սովետի ժամանակ ֆերմայում եմ աշխատել, այդ ժամանակ չենք տվել գումարը: Փող էին ուզում, թող ջուրը կտրեին չտային: Չեն ուզել` չենք տվել»,-ասում է նախկին համայնքապետը:

Ինչ վերաբերում է մի քանի տասնյակ հողերի կադաստրային գնից էժան վաճառելուն, ապա այստեղ էլ Գ. Գրիգորյանն արդարացում ունի: «Հաստատ չեմ հիշում, թե երբ, բայց 35.5 հա հող եմ վաճառել ու «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն եմ տվել, որ վաճառում եմ: Աճուրդով վաճառել եմ, ու կադաստրը ոչ մի բան չի ասել, մենք էլ հողի կադաստրային արժեքը վերցրել ենք կադաստրից, թող ասեին` էժան ես վաճառում: Այդ գումարը չեմ կերել: Որ Զարզանդ Գեւորգյանը ընտրվեց գյուղապետ, մասնագետները եկան հողի կարգերը վերանայեցին, ու անհամապատասխանություն եղավ, դա էլ հիմք վերցրին, որ ես էժան եմ վաճառել: Էժան եմ տվել, թող հողը հետ վերցնեն, նոր աճուրդով վաճառեն: Մարդ ենք, սխալվել ենք, կադաստրն է սխալվել, իրենք այդ գինն են մեզ ասել»,-հավելում է Գրիգոր Գրիգորյանը:

Սակայն Արմավիրի մարզպետի 22.05.2008թ. թիվ 53 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը 6 էջանոց ակտ է կազմել եւ բացահայտել է, որ Գրիգոր Գրիգորյանը տարբեր չափերի յուրացումներ է կատարել:

Փորձեցինք երկու թեկնածուների մասին կարծիք հարցնել նաեւ գյուղացիներից: Գրեթե ոչ ոք չէր համարձակվում խոսել: Մարդիկ խուսափում էին եւ «գործ չունեմ» պատճառաբանությամբ մի կողմ էին քաշվում:

Գրիգոր Գրիգորյանի ազգական Մարտիրոս Մարտիրոսյանը, քննադատելով Զարզանդ Գրիգորյանին, ասաց, թե այսօր գյուղում վախի մթնոլորտ է տիրում, քանի որ «գյուղում չկա մի երիտասարդ, որին Գրիգորյան եղբայրները ծեծած չլինեն»: Հրանտ Գրիգորյանը հերքեց, որ իրենք մարդ են ծեծել, հակառակը, պնդեց, թե Գրիգոր Գրիգորյանի կողմնակիցներն են գյուղացիներին սպառնում: Մի քանի ընտրող եւս դեմ արտահայտվեցին Զարզանդ Գրիգորյանին` ասելով, թե գյուղում ոչ մի լավ գործ չի արել, եւ Գրիգոր Գրիգորյանն ավելի լավ համայնքապետ կարող է լինել:

85-ամյա Հայդուկ Մնացականյանին հանդիպեցինք գյուղի կենտրոնում: Նա մի քանի հասակակիցների հետ հետեւում էր գյուղի անցուդարձին: Հայդուկ պապն ասաց, որ Զարզանդ Գրիգորյանը լավ համայնքապետ է, ինքն էլ լավ է ապրում ու ցանկանում է համայնքապետի աթոռին նորից Զարզանդ Գրիգորյանին տեսնել:

«Ես շատ լավ եմ ապրում, իմ պալտոնն էլ քոնից լավն ա: Գործող գյուղապետից դժգոհ չենք: Նախկին գյուղապետը 20 տարի գյուղը թալանեց, դրա համար էլ դատվեց; Ինչի՞ համար են բռնել նախագահին, եթե չէր կողոպտել»,-ասաց Հայդուկ պապը:

Նշենք, որ Արշալույսում գրեթե հավասար պայքար է գնում եւ չի բացառվում, որ ընտրության օրը լարվածությունը հասնի գագաթնակետին, թեեւ թե' Գրիգոր Գրիգորյանը, թե Հրանտ Գրիգորյանը հավաստիացրին, որ թույլ չեն տա, որպեսզի թեկնածուների կողմնակիցները գնան առճակատման:

Մեկնաբանություններ (14)

SUSAN
AYO GYUXACINER VAXENUM EN VOR IRENC KHETAPNDEN AYT AVAZAKAXUMB VOR TIRUM E GYUXUM /DRA HAMAR EL CHEN TSANKANUM MEKNABANUTYUNER AMEL , TE ZARZAND GRIGORYANI ANUNITS EV TE DZEVAKAN GENERALI ANUNITS EXBAYRNER. SA E IRAKANUTYUN ERDVUM EM EREXEKIS AREV VOCH MI CHAPAZANTSEVATS BAN CHEM ASUM ,UXXAKI GYUXATSIK EV HATKAPES JAHELUTYUN DURS EN GALI OV EL CHI KAROXANUM ETKAN ACHKI CHEN UZUM EREVAN @NDHANRAPES BOLOR GRIGORYANAKANERITS.....
ANUSHIK
es es gyuxic em asem imacek GRIGORYAN manvel@ gyuxacineri dzerkic vertsrela GARAJNER@, GINU GORCARAN@, ALYURI GORTSARA@ , EV KANSERVAI GORTSARAN@ IRANOVA AREL ZENKI UJOV U MENK MINCHEV VZNERS KUSHT ENK ET DZEVAKAN ERKRAPAH TALANCHIITS JOXOVURD JAN GENERAL IRAVUNK CHUNI APRELU ENKAN E NEXEL IR OROK ERB XARABAXUM KAJ NAZARUTYUNA AREL EV TEKUZ EV KRVELA , DA DER CHI NSHANAKUM VOR KAROX EN GYUXN EL GRAVEL U IRENCOV ANEL SHAT KNEREK.EV HETO ZARZAND GRIGORYAN KICH ARAVELUTYUN UNI CHISHTE IR UJEROV CHI ANUM NA EL HRANT GRIGORYANOV E ANUM GYUXATSIKI POXEROV ,NU GONE ANUM E AYO.....
vos
or@ galuye ,nor mardiken galu, yev amen inch ir terne @nknelu.......
Hayko
SHNORHAVORUM EM ZARZAND GRIGORYANI HAGHTANAKI KAPAKCUTYAMB,es gitem vor senc paragayum arjani mardn e haxtum
karevor chi
Ես ինքս որևէ կապ չունեմ Արշալույս գյուղի հետ,սակայն ունեմ համակուրսեցի Արշալույսից և տեղյակ եմ որ նա անեն օր դասի է գալիս գյուղի տրամադրած անվճար ուսանողականով ինչը ողջունելի է ,ընկերուհիս միշտ շատ հարգանքով է արտահայտվում ՀՐԱՆՏ և ԶԱՐԶԱՆԴ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ մասին,սիրելի Գրիգոր Գրիգերյանների կողմնակիցներ մինչ ընտրելը լավ մտածեք եթե Գ.Գրիգորյանը իրոք ցանկանար գյուղում լավ գործեր կատարել ապա նա դա անելու համար բավական երկար ժամանակ է ունեցել,գյուղը փորձադաշտ չէ:Պարոն Զ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ:
HAYKO
mi moraceq vor ujexic ujexnel ka...es vaxenalu patchar chunem,4isht@ miakne u amenakarox@ es paragayum,,ete es chnerkayanai da im koxmic vaxkotucyun khamarver.mi or ekel enq mi or el gnalu enq.
ananun
hayko zarmanali e bayc naev goveli vor aranc vaxenalu nerkayacar te ov es vorovhetev arshaluys gyuxum vaxi mtnolort@ shat uzhex e haskanali patcharnerov
HAYKO
Es el em et gyuxi tor,bayc aprum em erevanum,nax asem et humer kochvac@ u ira myus meqenaner@ unecela gyuxapet lineluc araj,lavel gitenq minchev gyuxapet linel@ mard@ lavel aprela yev unecala,es irenc andzamp chem 4anachum bayc tesnelov u lselov kar&iq em kazmel vor Zarzand Grigoryan@ miak mardna vor kara ani en inch vor uzum en [email protected] vor asum e naxkin gyuxapet@ te ira mardik,ipr te Zarzand Grigoryan@ sparnum e mardkanc da uni hakarak bnuyt,erevi haskacaq... hishecnem handzins naxkin gyuxapetin yev joxovrdin vor duq naxkin gyuxapet iravunq chuneq qarozarshavi jamanak pnorelu yev paxarakelu myus teknacuneri kam teknacui anun@ kam ira masin,ete chem sxalvum da hakasahmanadrakana yev uni hodvac.heriqa verj tur banbasanqnerin,ov ardar e inqnel kancni.i gitucyun dzez es 85 amya HAYDUK papiki tornem.HAYKO
HALAL LINI
ZARZANDI NMAN GYUXAPET SHAT QIJ KAN, SHUKAN SARQEC, POXOCNERN BARELAVEC, GISHERAYIN LUSAVORUTYUN@ APAHOVEC, EL JASEM SKORIN U AMEN INJ@, VOR ASEM OREROV KASEM, AYNQN GORC E AREL, JGITEM VORN ASEM;
Aper
Es es gyuxi tor em, bayc stex chem aprum... Mi ban hastat gitem, vor Zarzandi oroq es gyuxum mardiq iskakanic sksecin iranc normal zgal, i tarberutyun naxord gyuxapeti. Zarzandy kargin txaya u lav marda, mer joxovurdin el lava nayum, el dranic avel inch? U ete Grigory mtacuma te iran iskakanic inch vor meky uzuma yntri, shaaaaaata sxalvum.Saxn el giten te ova dran yntrelu u um pahanjov. Teche menq chenq moracel vonca tariner sharunak mer gyuxy talanel u lapel, lapel, lapel... hima el uzuma sharunaki, ehe amota, amot, aveli lava mtaci te vonc eta gyuxic, u sax shat lav kapren aranc iran u ira hovanavorneri...Zarzandin el maxtum em hajoxutyun, chnayac hastat gitem vor tenc el lineluya!!!!!!! Sax joxovurdy dzez heta!
անանուն
Menak Hayastanum senc ban kara lini, naxkin gyuxapety poxanak bantum pdi, gorcoxi shnorhiv dursa ekel, mi hat el demy teqnacutyun drel^^ Lavner)))) Ba es chhaskaca et qyavtary 69 miliony het chi talu? Vor yntrvi mardy xosqa talis vor partqery jrelu a, de achqis ira partqi masin asum)))) de gyuxacin mexka eli, ho zorov chi)))) De mi 4 tari el taza partqera havaqelu))) .....
Taguhi
nax asem, vor Arshaluys@ bolorovin el xexch u krak gyux chi, heto el Arshaluyscinern el, shrjaka myus gyuxern el shaaaat goh u shnorhakal en te Zarzand Grigoryanic, te Hrant Grigoryanic, myusneri masin vochinch asel chem karox. Es ankusakcakan em, qaxaqakanutyamb el chem hetaqrqrvum, bayc karox em asel, vor verjin mi qani tarva @ntacqum (Zarzand Grigoryani hamaynqapetutyan oroq) Arshaluysum mardik irenc mard en zgum...
Ribo
Մարդ հարցնի էդ խեղճ ու կրակ գյուղում Համմեր էս քշում այ բարեհոգի մարդ։ Երևի էդ խեղճ ու կրակ գյուղացիների փողերով է....
ANANUN
ETE CHISTN EQ UZUM APA ARSHALUYS GYUXUM @NDHANRAPES GRIGORYAN AZGANUN@ PETQ E VERANA ET ZHAMANAK AMEN INCH LAV KLINI EV @NDHANRAPES AMBOXJ ECHMIADZINI MARZ@ KUSHT EN DRANCIC SURB QAXAQ@ DARCREL EN DZHOXQ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter