HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ներկայացուցիչ ունենալ զորակոչի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում 

Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջապահության նախարարի առաջադրած ներկայացուցչին ևս ներգրավվել զորակոչի կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) կազմում: Նշենք, որ ԿԲՀ-ն հանդիսանում է զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ վերջնական եզրակացություն տվող մարմին:
 
Առողջապահության նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
 
Նախարարության հաղորդմամբ՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում իրենց ներկայացուցչի չներգրավվածությունը խնդրահարույց է, քանի որ զորակոչի ողջ գործընթացում նախարարությանը վերապահված գործառույթները լիարժեք և արդյունավետ չեն իրականացվի: Բացի այդ, հաճախ հանձնաժողովը պարզաբանումներ ստանալու գրություններ է ուղարկում նախարարության խորհրդատուներին, ինչը նույնպես օրենսդրությամբ կարգավորված չէ:
 
«Առողջապահության նախարարի կողմից առաջադրված թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում հնարավորություն կտա նաև ուսումնասիրել և վեր հանել զորակոչի գործընթացում առողջապահության ոլորտին վերաբերելի խնդիրները, օպերատիվ կարգով լուծումներ առաջադրել այդ խնդիրներին և արդյունավետ կերպով համակարգել ԿԲՀ-ի կողմից բժշկական հաստատություններ ուղարկված զորակոչիկների բժշկական հետազոտման և բուժման գործընթացը»,-նշել է նախարարությունը:
 
Ըստ առողջապահության նախարարության՝ իրենց ներկայացուցչի ներգրավվածությունը թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների տված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կբարձրացնի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի տված եզրակացությունների որակ, ինչպես նաև առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter