HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինական խորհրդի նոր կառուցվածքը հավանության է արժանացել խորհրդի կողմից

Երևանի քաղաքաշինական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը վարել է Երևանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Օրակարգում ընդգրկված միակ հարցը վերաբերել է քաղաքաշինական խորհրդի կառուցվածքին և գործունեության կանոնակարգմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են  Երևանի քաղաքաշինական խորհրդի նոր կառուցվածքի  ու կազմի հետ կապված խնդիրներ:  Այս համատեքստում շահագրգիռ քննարկում է ծավալվել  նիստին ներկա ճարտարապետների կողմից: Արդյունքում՝ քաղաքաշինական խորհրդի նիստին ներկա 24 անդամները  հավանության են  արժանացրել քաղաքաշինական խորհրդի  առաջարկվող կառուցվածքը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել հանրության տարբեր շերտերի մասնակցությունը Երևանի  քաղաքաշինական խնդիրներին՝ այդպիսով  նպաստելով հավասարակշռված և թափանցիկ քաղաքաշինական գործունեության կազմակերպմանը մայրաքաղաքում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter