
Բողոքի ակցիա դատարանի դիմաց. խափանման միջոցի որոշմանը ներկա են Քոչարյանի երկու որդիները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց բողոքի ակցիա է:
Քիչ անց դատարանը պետք է հրապարակի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը:
Դատարանի դիմաց Քոչարյանի աջակիցները սկսել են հավաքվել դեռ ժամը 12:30-ից. նրանք պահանջում են Քոչարյանի ազատությունը: Դատարանում են նաև Քոչարյանի երկու որդիները՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանները:
Նշենք, որ ցուցարարների մեկ այլ խումբ պահանջում է կալանքի տակ պահել նրան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել