
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ TV5-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ TV5-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը:
Հիշեցնենք, որ Թավադյանը մեղադրվում է խուլիգանության մեջ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով մայիսի 13-ի դատական նիստի ընթացքում Թավադյանը շշով հարվածել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Նրա մոտ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» գրություններով պաստառ կար: Նրա հետ վիճաբանության մեջ մտած անձինք վերցրել են նաև նրա պաստառը:
Մեկնաբանել