
Վիքիպեդիան արգելափակվել է Չինաստանում բոլոր լեզուներով
Վիքիպեդիայի բոլոր լեզվական տարբերակները արգելափակվել են Չինաստանում ապրիլից՝ ըստ Վիքիմեդիա հիմնադրամի տեղեկությունների:
Հետազոտողները, որոնք զբաղվում են ինտերնետային գրաքննությունների հարցերով, պարզել են, որ Վիքիպեդիան միացել է հազարավոր այլ կայքերին, որոնք Չինաստանում հասանելի չեն հանրությանը:
Նախկինում Չինաստանն արգելել էր կայքի չինարեն տարբերակը, սակայն արգելափակված լեզուների ցանկն արդեն ընդլայնվել է:
Վիքիմեդիան հայտնում է, որ այդ քայլի մասին ոչ մի ծանուցում չի ստացել:
Հիմնադրամը հայտարարության մեջ նշում է. «Ապրիլի վերջին Վիքիմեդիա հիմնադրամը պարզեց, որ Վիքիպեդիան այլեւս հասանելի չէ Չինաստանում: Ներքին թրաֆիկի վերաբերյալ մեր զեկույցները վերլուծելուց հետո կարող ենք հաստատել, որ Վիքպեդիան ներկայումս արգելափակված է բոլոր լեզուներով»:
Վիքիպեդիա հանրագիտարանը պարբերաբար արգելափակվում է աշխարհի տարբեր երկրների իշխանությունների կողմից: Օրինակ՝ 2017 թվականին կայքը արգելափակվել էր Թուրքիայում, իսկ այս տարի Վենեսուելայում արգելափակվել էր ժամանակավորապես:
Մեկնաբանել