HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը

Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը, որ.
1) ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում,
2) անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում:

 

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Բացառապես մնալ իրավական դաշտում, նշանակում է գործել Ս․ Սարգցյանի ստեղծած «կարգուկանոնով»․ որին ակամա հետևում է նաև ՀՀ վարչապետը։ Ինչքան կարելի է կրկնել նույն հանրահայտ ճշմարտությունը, որ եթե հեղափոխություն էս արել և հայտարարում ես,որ այն հաղթել է, ապա պարտավոր ես պատմության աղբանոցը նետել քո նախորդի կողմից ստեղծված թե սահմանադրությունը և թե Հայաստանը վասալացնող բոլոր օրենքներն ու պարտավորությունները։ Մինչև նոր օրենսդրական դաշտի ստեղծումը պետք է շարժվել միմիայն հեղափոխոփյան օրենքներով և պահանջներով։Այլապես ստացվում է, որ հեղափոխութլուն նշանակում է մի վարչապետի փոխարինոմ մյուսով, թեգուզ և ժողովրդի պահանջով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter