HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկաններն առաջարկում են Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկել առանց դատարանի թույլտվության

Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանները Ավան վարչական շրջանում կանգնեցրել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան և ցանկացել այն խուզարկել: Բալասանյանը, սակայն, թույլ չի տվել, քանի որ իրավապահները չեն ներկայացրել դատարանի կողմից խուզարկության թույլտվություն:

Այս պահին իրավապահները, Բալասանյանի ընկերներն, ինչպես նաև փաստաբան Արամ Մակինյանը դեպքի վայրում են: Ոստիկանության աշխատակիցը Մակինյանի հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը ցանկանում են կատարել օպերատիվ տվյալների հիման վրա: Այդ տվյալների համաձայն՝ այն մեքենայում, որում Բալասանյանն է եղել, զենք կա:

Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեքենայում անօրինական պահվող որևէ իր չկա, մեքենան ընկերոջինն է, այն ինքը վարելիս չի եղել:

Նշենք, որ Բալասանյանն ու վերջինիս պաշտպանը չեն ընդունել ոստիկանների առաջարկը մեքենան առանց դատարանի թույլտվության խուզարկելու վերաբերյալ: Ըստ էության, Բալասանյանն ազատ է լքել տարածքը: Ոստիկաններն այս պահին արձանագրություն են կազմում այն մասին, որ մեքենան չի թույլատրվում խուզարկել:

Քիչ առաջ միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ․«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter