HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մի շարք քաղաքացիներ շրջափակել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի առաջ հավաքված քաղաքացիները 8:30-ից փակել են դատարանի դռները` արգելելով դատավորներին և դատարանի այլ աշխատակիցների ներս մտել: Քաղաքացիները սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Հիշեցնենք՝ երեկ իր ելույթում վարչապետը կոչ արեց քաղաքացիներին առավոտյան փակել բոլոր դատարանների մուտքերը: Հավաքվածները պահանջում են դատավորների հրաժարականը և նոր դատական համակարգի հաստատումը:

Այստեղ է նաև Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանը, ով «Հետքի» հետ զրույցում նշեց, որ եկել է սատարելու իրենց ընտրող ժողովրդին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter