
Քաղաքացին իր գործով դատարան եկավ` չիմանալով, որ դռները փակ են
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը շարունակում է շրջափակված մնալ քաղաքացիների կողմից: Քիչ առաջ մի քաղաքացի մոտեցավ` ցանկանալով ներս մտնել դատարան, սակայն մուտքի մոտ հավաքվածները թույլ չտվեցին, ինչը քաղաքացու դժգոհության պատճառը դարձավ: Դատարանի մոտ գտնվողները հաստատեցին, որ որևէ դատավոր այս պահին ներսում չէ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարան է եկել, որպեսզի ակցիայի ընթացքում սադրանքներ թույլ չտրվեն: «Մենք չենք եկել մեկնաբանություններ անելու, արդյոք նախնադարյան` նախկին իշխանություններից մնացած համակարգը կփոխվի՞ այս ակցիաներից, թե չի փոխվի, սա ժամանակի հարց է: Այս պահին մեր նպատակը հասարակության կողքին լինելն է»,- նշեց պատգամավորը: Այստեղ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, որը ևս նշեց, որ ստեղծված վիճակի վերաբերյալ բովանդակային պատասխան կտրամադրվի, իսկ այս պահին ժողովուրդն արտահայտում է իր կամքը, որի իրավունքն ունի:
Մեկնաբանել