HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի դատավոր Արթուր Ադամյանը փորձել է ներս մտնել դատարան, սակայն տեսնելով փակ դռները` վերադարձել է 

Այս պահին փակ են նաև Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրի մուտքերն ու ելքերը: Դրսում հավաքված քաղաքացիները պատմեցին, որ դատավորներից միայն Արթուր Ադամյանն է եկել և փորձել ներս մտնել, սակայն, տեսնելով փակ դռները՝ վերադարձել է:

Այս պահին դատարանի մոտ են հավաքվում քաղաքացիներ և բարձրաձայնում տարբեր տարիների ընթացքում, ըստ իրենց` դատարանի թույլ տված ապօրինությունների մասին: Այստեղ են նաև մարզի Զարթոնք համայնքի բնակիչները:

Նշենք, որ ժամը 10:30-ի դրությամբ դատարանի Էջմիածնի նստավայր ոչ մի դատավոր չէր եկել:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն` այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 28 քաղաքացիական և 6 քրեական գործերով նիստեր են նշանակված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter