HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանին չթույլատրեցին մտնել դատարան. նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները քիչ առաջ նախկին փոխվարչապետ Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլ չտվեցին մուտք գործել դատարան՝ իր պաշտպանյալի վերաբերյալ օրեր առաջ կայացված դատական ակտը վերցնելու:

Ալեքսանյանը քաղաքացիներին բացատրում էր, որ օրեր առաջ դատարանն իր պաշտպանյալի օգտին դատական ակտ է կայացրել, որով արձանագրվել է նրա իրավունքների խախտումը, ուստի այժմ պետք է վերցնի որոշումը՝ հետագա գործողությունների դիմելու համար:

Հավաքվածները, սակայն, պնդում էին, որ որևէ մեկը չպետք է մուտք գործի դատարան:

Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին, որպեսզի համապատասխան քրեաիրավական որակում տրվի համապատասխան անձանց գործողություններին, քանի որ տվյալ քաղաքացիները խոչընդոտում են փաստաբանի գործունեությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter