
Պարույր Հայրիկյանը «Պուտինի ակումբը» համեմատում է «Երկնագույնների ակումբի» հետ
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունեն այս կամ այն թեկնածուի օգտին ինչ-որ աշխատանք կատարել: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով Երևանում «Պուտինի ակումբի» ստեղծումը: Ճիշտ նույն կերպ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար կարող է ստեղծվել «Ժիրինովսկու ակումբ», կամ էլ «Էրդողանի ակումբ» և «Մաո Ցզեդունի ակումբ», եթե Հայաստանում կան համապատասխանաբար Թուրքիայի կամ Չինաստանի քաղաքացիներ:
«Իսկ եթե Հայաստանում հայերի համար է ստեղծվում «Պուտինի ակումբ», դե, հազար ու մի ակումբներ կան, չէ՞, ասենք, «Երկնագույնների ակումբ» կա, էդ էլ կարող է լինել, էլի, ինչքան գժեր ասես կան, թող լինեն, հիմա ո՞վ է դեմ: Բայց քաղաքական կյանքում դրանք դերակատարություն ունենալ չեն կարող: Իսկ եթե հային, Հայաստանի քաղաքացուն գան ասեն «Օբամայի ակումբ» է ստեղծվում, կասես՝ շատ բարի, քո իրավունքն է, կարող ես «Լեսբիների ակումբ» էլ ստեղծել, ասենք, մի ուրիշի անունով»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել