
Միջադեպ «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության դիմաց. կան ոստիկանություն տարված անձինք
Հայաստանի «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի դիմաց այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել: Հասարակական կազմակերպության որոշ անդամներ և վերջիններիս հարազատները բողոքի ակցիայի միջոցով պահանջել են միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը, իրավիճակը թեժացել է, և ոստիկանություն որոշ անձինք ենք տարվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ոստիկանություն բերվածներ կան, դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:
Նշենք, որ «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության դիմաց պարբերաբար նմանատիպ միջադեպեր են գրանցվում: Տարիներ շարունակ միավորման անդամների մի մասն ու վերջիններիս հարազատները պահանջում են միավորման նախագահի հրաժարականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել