HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀԱԿ-ի հայտարարությանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով միջազգային կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշներին, ասել է.

«Մենք ձեզ հետ միասին մեր ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր միջազգային ինդեքսները, որոնք բնութագրում են Հայաստանի Հանրապետությունը, արձանագրում ենք այն պրոբլեմները, որոնք առկա են այդ բնագավառում և այն հաջողությունները, որոնք մենք ձեռք ենք բերում։ Վերջին այդպիսի վարկանիշը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ Խոսքը մամուլի ազատության ինդեքսի մասին է։ Հայաստանն այս բնագավառում արձանագրել է լուրջ առաջընթաց. մենք 24 տեղով բարելավել ենք մեր վարկանիշը, և դա նաև բավական լուրջ քաղաքական գնահատական է։ Կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից արված քաղաքական այն հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունում չորս տարի է, ինչ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, այդ գործում, իհարկե, էական դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության ազատ մամուլը։ Մենք դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու քաղաքացիական հասարակության արմատավորման գործում, և կարծում եմ' սա լուրջ առաջընթաց է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter