HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

ՏՏ ոլորտի ապագայի մասին. մաս առաջին

Վերջին տարիներին թվային ցանցերը և տեխնոլոգիաները առաջ են բերում նոր իրականություն՝ աջակցելու առաջիկա թվային բիզնեսին և նրա հիմքում ընկած տեխնոլոգիական հարթակներին, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառմանը: Տեխնոլոգիան արմատավորված է ամեն ինչում և ամեն տեղ. թվային տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ բջջային, սոցիալական մեդիաները, սմարթֆոնները, մեծ տվյալները, ամպային տեխնոլոգիաները և այլն, արդեն էապես տարբեր են նախորդ սերունդների ՏՏ տեխնոլոգիաների վրա հիմնված հասկացություններից: Դրանք կենտրոնանում են մեծ մասամբ մարդկանց և Իրերի ինտերնետի (IoT) հասկացությունների վրա՝ գործածելով ՏՏ ոլորտի նորագույն նվաճումները:

Օրինակ՝ թվային բիզնեսի էվոլյուցիայի արդյունքում օգտագործվում են նոր մոդելներ՝ աշխատակիցներին, գործընկերներին և հաճախորդներին ֆիզիկական և թվային աշխարհին ավելի սերտորեն կապելու համար:

Նոր տեխնոլոգիաները բիզնեսում ուղղակիորեն անդրադառնում են հաճախորդակենտրոն ծառայություններին, և այդ ազդեցությունը ստեղծում է թվային տարբերության աղբյուր, որը կարևոր է եկամտի և ծառայությունների արժեքը նոր մեթոդներով որոշելու առումով:

Առաջիկա մի քանի հոդվածներում կներկայացնենք որոշ հասկացություններ ապագայի ՏՏ ոլորտի վերաբերյալ, որոնք օգնում են ապրանքների, ծառայությունների մատուցումը և առհասարակ մարդկանց կյանքն առավել դյուրին դարձնել:

Արհեստական ինտելեկտը (AI) և մեքենայական առաջադեմ ուսուցումը

Կիրառական արհեստական ինտելեկտը (AI) և մեքենայական ուսուցումը կազմված են բազմաթիվ տեխնոլոգիաներից և տեխնիկաներից (ինչպիսիք են խորը ուսումը (deep learning), նեյրոնային ցանցերը և բնական լեզվով մշակումը՝ NLP-ն):

Այս տեխնոլոգիաները, որոնք տարբերվում են ավանդական ալգորիթմներից և ծրագրերից, մեքենաներին ավելի խելացի են դարձնում։ Կանխատեսվում է, որ կիրառական արհեստական ինտելեկտը կարող է առավել արդյունավետ դարձնել առաջադեմ մեքենաների ուսուցումը ռոբոտների, ինքնավար տրանսպորտային միջոցների, սպառողական էլեկտրոնիկայի, վիրտուալ անձնական օգնականների և խելացի խորհրդատուների համար:

Խելացի մեքենաներն արդեն գործում են ենթատեքստին և իրավիճակին համապատասխան, կարող են սովորել, վերլուծել, հետևաբար կարող են օգտակար լինել կյանքի ավելի բարդ խնդիրներում։

Արհեստական ինտելեկտը մեքենաների՝ ՏՏ համակարգերի միջոցով մարդու մտածական գործընթացների մոդելավորումն է:

Այս գործընթացները ներառում են սովորում կամ յուրացում (տեղեկատվության ձեռքբերում և տեղեկատվության օգտագործման կանոններ), պատճառաբանում (մոտավոր կամ որոշակի եզրակացությունների հասնելու կարողություն) և սխալների ինքնուրույն ուղղում:

Արհեստական ինտելեկտի հատուկ ծրագրեր ներառված են փորձագիտական և տեսողական համակարգերում, ինչպես նաև խոսքի ճանաչման մեջ։

Տարբերում են արհեստական ինտելեկտի երկու տեսակ՝  թույլ և ուժեղ: Թույլ ԱԻ-ն, որը նաև հայտնի է որպես նեղ ԱԻ, մի համակարգ է, որը մշակված և վերապատրաստված է կոնկրետ խնդիր լուծելու համար: Վիրտուալ անձնական օգնականները, ինչպիսիք են Microsoft-ի Cortana-ն, թույլ ԱԻ-ի օրինակ են: Իսկ ուժեղ ԱԻ-ն մի համակարգ է, որն ընդգրկում է մարդու ճանաչողական լայն ունակություններ: Երբ անծանոթ առաջադրանք է ներկայացվում, ուժեղ ԱԻ համակարգը կարող է լուծում գտնել դրան՝ առանց մարդու միջամտության, սակայն մարդու նման:

Քանի որ ԱԻ-ի ապարատային, ծրագրային ապահովման և անձնակազմի ծախսերը կարող են մեծ լինել, շատ մատակարարներ ներառում են այս բաղադրիչները իրենց ստանդարտ առաջարկներում` որպես ԱԻ ծառայության հարթակներ (AIaaS):

Արհեստական ինտելեկտը՝ որպես ծառայություն (AIaaS) համակարգը թույլ է տալիս անհատներին և ընկերություններին փորձարկել ԱԻ-ի հնարավորությունները տարբեր բիզնես նպատակներով՝ նախքան իրենց սեփական ծառայություններն առաջարկելը։ Հանրաճանաչ ԱԻ ամպային առաջարկներից են Amazon AI ծառայությունները, IBM Watson օգնականը, Microsoft ճանաչողական ծառայությունները,  Google AI ծառայությունները և այլն:

Փորձագետները կարծում են, որ արհեստական բանականությունը կօգնի մարդկանց հասկանալ, որ դրանով պարզապես բարելավվել են արտադրանքն ու ծառայությունները, այլ ոչ թե մարդիկ փոխարինվել են ռոբոտներով:

Արհեստական ինտելեկտը նորագույն նվաճումներից է, որը կիրառական է լինելու մարդկության ապագայում՝ որպես մարդկային մտածողությամբ մեքենաների ու ծրագրային լուծումների ամբողջություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter