HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին առնչվող հարցեր

Մայիսի 22-ին տեղի ունեցավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը, նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, աջակցության գործիքներին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում նախատեսվող գործընթացներին, դրանց իրականացման քայլերին և համապատասխան իրազեկմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ առավել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter