HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացումը:

Ըստ հաղորդագրության՝ նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենը, անդրադառնալով գլոբալ առողջապահության մարտահրավերներին, նշել է, որ, իր կարծիքով, պատվաստումը վարակիչ հիվանդությունները կանխարգելող լավագույն լուծումներից է, և հանրային ճիշտ իրազեկումը դրա կարևորության վերաբերյալ էական նշանակություն ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պատվաստումների ազդեցության, հանրային տեղեկացվածության բարձրացման հարցերի շուրջ:

                                                                    ***
Գերմանացի վիրուսաբան Հարալդ Զուր Հաուզենը Նոբելյան մրցանակ է ստացել՝ բացահայտելով մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ: Նա Հայաստանում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակում և մայիսի 23-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդես է գալու «Link between Nutritional infections and common human cancer» զեկույցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter