HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 29-ին Գետափում և Վանևանում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է

Սեպտեմբերի 29-ին Շիրակի մարզի Գետափ և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքներում տեղի կունենա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Որոշումն ընդունեց կառավարությունը այսօրվա հերթական նիստում:

Որոշման նախագծում ասվում է, որ Գետափի համայնքապետ Գոռ Ստեփանյանը ապրիլի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, նույն օրը համայնքի ավագանին կազմել է նրա լիազորությունները դադարեցնելու արձանագրություն: Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրությամբ։

Իսկ Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ 2018 թվականի հունիսի 10-ի ընտրություններով համայնքապետ ընտրվելուց հետո վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի հրավիրել։ Ապրիլի 13-ին համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու որոշում: Այն մարզպետի միջոցով ներկայացվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter