HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ սահմանապահ զորքերին Բագրատաշենում տարածք տրամադրվեց

Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում 1293 քմ մակերեսով շենք-շինություններն ու դրանց օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տրամադրվեցին Ազգային անվտանգության ծառայությանը։ Այդ տարածքը ԱԱԾ-ն պետք է օգտագործի որպես սահմանապահ զորքերի սահմանային կետ։ Նման որոշում այսօրվա իր նիստին ընդունեց կառավարությունը։

Նախկինում տարածքն ամրացված էր Պետական եկամուտների կոմիտեին, սակայն կառավարությունը 2017 թվականի հուլիսի 20-ին որոշեց այն հետ վերցնել ՊԵԿ-ից և հանձնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Սակայն մինչ օրս գույքի հանձնման-ընդունման աշխատանքները չեն իրականացվել, քանի որ անշարժ գույքի պետական գրանցման վկայականում գույքի մակերեսի չափերն ու փաստացի առկա գույքի և հողի չափերը չէին համապատասխանում։

Տավուշի Այրում համայնքը դիմել էր այդ գույքը սեփականության իրավունքով համայնքին հանձնելու խնդրանքով: Վարչապետը 2018թ. հուլիսին կոմիտեին հանձնարարել էր շահագրգիռ կողմերի հետ քննարկել և ներկայացնել կառավարության որոշման նախագիծ։ Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկել է այդ տարածքը՝ զբաղեցրած հողամասով, տրամադրել ԱԱԾ սահմանապահ զորքերին որպես սահմանային կետ օգտագործելու համար։ Այս առաջարկությունն էլ կառավարության այսօրվա նիստին ընդունվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter