HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 մլն դրամ՝ Կառավարական տան քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման համար

Կառավարություն-քաղաքացի փոխգործակցության հարմար միջավայր ապահովելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվեց մոտ 12 մլն դրամ։ Դրանով նորոգվելու է Կառավարական տան քաղաքացիների ընդունելությունների տարածքը։ Նման որոշում կայացրեց կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստին։ Գումարը վարչապետի աշխատակազմին փոխանցվելու է կառավարության պահուստային ֆոնդից։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում գրված է, որ քաղաքացիների ընդունելությունների տարածքը համարվում է կառավարության հետ շփման առաջին կարևոր կետ։ ՄԱԿ-ի զարգացման «Կատալիտիկ բաց կառավարման գործընկերություն» ծրագիրը վարչապետի աշխատակազմի հետ համատեղ նախաձեռնել է կառավարության առաջին մասնաշենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի բարելավման և կահավորման նախագիծը՝ ստեղծելով հարմար միջավայր կառավարություն-քաղաքացի փոխգործակցությունն ապահովելու համար։

«Ծրագրի նպատակն է խթանել կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ձևավորմանը և զարգացմանը: ՄԱԶԾ-ը ծրագրի իրականացմանը ցուցաբերելու է ֆինանսական աջակցություն՝ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով»,- նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter